28/10/2016 11:52
«Մաքուր երկաթ»-ը կապ չունի տպարանի շենքի պայթեցման հետ. Կարեն Հակոբյան
«Մաքուր երկաթ» ընկերությունը որևէ առնչություն չունի Տպագրիչների փողոցում մայրաքաղաքի առաջին տպարանի շենքի պայթեցման հետ:
«Գենիկ Կարապետյանը երկուսուկես տարի առաջ վաճառել է իր մասնաբաժինը: Այժմ նա ընդհանրապես կապ չունի «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ տնօրեն Կարեն Հակոբյանը:
Կարեն Հակոբյանը նաև նշեց, որ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ սեփականատերը գերմանական «Քրոնիմետ» ընկերությունն է:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ն, անդրադառնալով շենքի պայթեցմանն այսօր գրել է, որ «դատելով սոցիալական ցանցերում երեկ ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, և կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերևս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում»:
Թերթի տեղեկություններով՝ տպարանի շենքի տարածքի սեփականատերը Գենիկ Կարապետյանն է։