28/10/2016 11:21
Վիգեն Սարգսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցությունը
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես հայ-իրանական երկկողմ ռազմական համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: