28/10/2016 20:31
ՌԴ ԱԳՆ. Արևմուտքն ահաբեկիչների հետ պայքարում է խոսքերով, սակայն ահաբեկիչներին պետք է ջարդել
Ռուսաստանի արևմտյան գործընկերները միայն բառերով են պայքարում ահաբեկչության դեմ, մինչդեռ Ռուսաստանը լի է հակաահաբեկչական պայքարը գործնականում ավարտին հասցնելու վճռականությամբ, հայտնում է РИА Новости-ն։
«Մեր արևմտյան գործընկերները հիմնականում մասնագիտանում են մերկապարանոց մեղադրանքների կամ փաստերն իրար խառնելու մեջ և դրանով, ըստ էության, ծածկում են ահաբեկիչներին, իսկ ահաբեկիչներին պետք է ջարդել։ Իսկ մեր արևմտյան գործընկերները միայն բառերով են զբաղվում հակաահաբեկչական պայքարով, բայց մենք ամեն դեպքում լի ենք գործը ավարտին հասցնելու վճռականությամբ»,– ասել է Լավրովը։