28/10/2016 18:15
Ռուսաստանը, Սիրիան և Իրանը շարունակում են աշխատանքը եռակողմ ձևաչափով
Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել աշխատանքը եռակողմ ձևաչափով, որն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ես կարծում եմ, որ մեր հագեցած օրակարգն այսօր թույլ է տվել քննարկել ամենակարևոր հարցերը: Շնորհակալ եմ գործընկերներիս Մոսկվա ժամանելու համար և կարծում եմ, որ այդ ձևաչափն ապացուցել է իր պահանջարկը»,– ասել է Լավրովը։