28/10/2016 15:33
Եկեղեցին գովազդային գործակալություն չէ. Տեր Ասողիկ քահանա
Եկեղեցին գովազդային գործակալություն չէ, գովազդով պետք է զբաղվեն զբոսաշրջական ընկերությունները, «Welcome to Armenia» համաժողովին ասաց Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
«Եկեղեցին գովազդային գործակալություն չէ: Գովազդով պետք է զբաղվեն զբոսաշրջական ընկերությունները: Քրիստոնյաներին դեպի առաջին քրիստոնյա երկիր հրավիրելու խնդիրը ծանրանում է զբոսաշրջային ընկերությունների վրա», - նշեց քահանան:
Նա նաև ընդգծեց, որ «Հայոց եկեղեցին առավել կամ նվազ չափով իրականացնում է այդ ճանաչումը»: