28/10/2016 21:00
Օբաման մեղմացրել է 98 դատապարտյալի դատավճիռները. 42-ը ցմահ էին դատապարտված
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղմացրել է 98 դատապարտյալի դատավճիռը: Երկրի նախագահը շարունակում է բռնությամբ չուղեկցված թմահանցագործությունների համար խիստ պատիժների դատապարտված դաշնային դատապարտյալների ազատման ջանքերի իրականացումը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դատապարտյալներից գրեթե կեսը դատապարտված է ցմահ ազատազրկման:
Իր նախագահության տարիներին Բարաք Օբաման մեղմացրել է 872 ամերիկացի հանցագործի դատավճիռները: Դա ավելի մեծ թիվ է կազմում, քան կատարել են իր 11 նախորդները: Սպիտակ տան փաստաբան Նիլ Էլթոնը նշել է, որ 98 տղամարդիկ եւ կանայք նոր կյանք սկսելու հնարավորություն կստանան: