28/10/2016 15:42
Քաղաքաշինության կոմիտեն ոչ մի խողովակով տեղյակ չի եղել տպարանի շենքի պայթեցման մասին
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն տեղյակ չի եղել նախօրեին Վարդանանց փողոցում Տպարանի շենքի պայթեցման մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:
«Մենք այդ համատեքստում որևէ գործառույթ չունենք: Այսինքն ի պաշտոնե չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ոչ մի առումով, ոչ մի խողովակով մենք տեղյակ չենք եղել ընդհանրապես` ինչ է կատարվելու, ինչ է լինելու: Տեղեկացել ենք միայն, որ դա մասնավոր` ինչ-որ անձի սեփականություն հանդիսացող կառույց է»,- ասաց Անահիտ Եսայանը:
Ըստ նրա` հանրությունը ևս տեղեկացված չի եղել այդ շենքի մասին ու պայթեցման փաստը տեղի է ունեցել ուղղակի մեկ-երկու վայրկյանում: