01/11/2016 16:18
Տպարանի շենքի քանդման թույլտվության համար հիմք է ծառայել մշակույթի նախարարի հայտարարությունը. Կամո Արեյան
Երևանի քաղաքապետարանը նախկին տպարանի շենքի պայթեցման թույլտվություն չի տվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, բայց պայթեցման եղանակով թույլտվություն չի եղել։ Ամբողջ պատասխանատվությունը ստանձնեց կառուցապատողը և հայտարարեց, որ ինքն է կազմակերպել պայթեցման եղանակով քանդումը», - ասաց Կ.Արեյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքապետարանի կողմից թույլտվություն տալու համար հիմք է ծառայել մշակույթի նախարարի հայտարարությունն այն մասին, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձան համարվող շենքերի ցանկում ընդգրկված չի եղել։