16/11/2016 15:14
Ոստիկանի սպանության համար «Սասնա ծռերից» Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել
«Սասնա ծռեր» ծմբի անդամ Արմեն Բիլյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (սպանություն):
«Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության և զենքի շորթման համար», - Aysor.am-ին ասաց Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Ավելին, առաջիկայում պատրաստվում ենք ապացուցել, որ այդ սպանության հետ Արմեն Բիլյանը որևէ առնչություն չունի», - նշեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Գագիկ Մկրտչյանը, որը ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, մահացել էր օգոստոսի 13-ին:
45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, այդ ընթացքում նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: