Ստորգետնյա պատմություններ. Շարժասանդուղքի տիրակալները

25/11/2016 16:01

Ստորգետնյա պատմություններ. Շարժասանդուղքի տիրակալները


Aysor.am-ը շարունակում է «Ստորգետնյա պատմություններ» նախագիծը, որի ընթացքում ձեզ ենք ներկայացնում 35-ամյա Երևանի մետրոպոլիտենի գաղտնիքներն ու այն սպասարկող անձնակազմը:

«Հարգելի ուղևորներ, շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր: Կանգնեք աջ կողմում` դեմքով դեպի շարժման ուղղությունը: Բռնեք բազրեփոկից: Երեխաներին պահեք՝ ձեռքը բռնած կամ գրկած:   Թույլ չտա′ք  նրանց հենվել շարժասանդուղքի կողապատերին»:

Արդեն հինգ տարի այս բառերով է սկսվում ու ավարտվում Անի Նահապետյանի աշխատանքային օրը:

Անին աշխատում է Երևանի մետրոպոլիտենում` որպես շարժասանդուղքի հերթապահ:


Անի Նահապետյան

Այլ կերպ ասած` Անին ու իր գործընկերներն աշխատում են շարժասանդուղքի մոտ տեղադրված փոքրիկ խցիկներում, հետևում են շարժասանդուղքով ուղևորների անվտանգ տեղաշարժին ու մեզ ավելի շատ հայտնի են իրենց ձայնով:

«Մետրոյի հետ կապված եմ մանկուց, հայրս 1991թ.-ից մինչ այսօր աշխատում է որպես մեքենավար»,- պատմում է Անին ու հիշում, որ փոքր տարիքում պարտադիր մասնակցում էր մետրոյում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին:

«Մեծ սիրով կաշխատեի նաև որպես մեքենավար, բայց, ցավոք, կանոնադրությամբ Երևանի Մետրոպոլիտենում աղջիկ մեքենավարներ դեռևս չկան: Երևի կանանց այդ պատասխանատու գործը չեն վստահում», - կատակում է Անին:

Նրա խոսքով` շարժասանդուղքի հերթապահները հիմնականում ունենում են իրենց «հարազատ» կայարանը, ինքն, օրինակ, ուղևորներին դիմավորում ու ճանապարհում է «Բարեկամություն» կայարանում:

«Արդեն ամեն բան հարազատ է դարձել այստեղ: Շատ են լինում նաև հետաքրքիր դեպքեր, հատկապես` գիշերային հերթափոխերի ընթացքում: Մեր հերթափոխերը բաժանված են մեքենավարների նման: Այսինքն ժամը 23:00-ից հետո, երբ մետրոն փակվում է, մենք մնում ենք այստեղ` գիշերը հետևում ենք կատարվող աշխատանքներին, ապա առավոտյան ժամը 7:00-ից 9-ը աշխատում ենք ևս երկու ժամ` մինչև գալիս է նոր հերթափոխը: Գիշերը մետրոյի տիրակալները մենք ենք»,- ժպտում է Անին ու շարունակում.

«Մի զվարճալի դեպք հիշեցի. մեր աղջիկներից մեկը որոշել էր, որ պիտի նիհարի: Դե գրաֆիկի պատճառով մարզումների ժամանակ չուներ: Այդպես գիշերային հերթափոխերի ժամանակ, երբ շարժասանդուղքն անջատում էինք, ինքը ժամերով վազքով բարձրանում-իջնում էր այդ աստիճաններով, ասում էր` օգնում է»:

Հարցնում եմ` բա՞րդ չէ ժամերով նստել փոքրիկ խցիկում ու անընդհատ բարձրախոսով հիշեցնել անվտանգության կանոնները, Անին պատասխանում է` բարդ է, բայց սիրում է իր աշխատանքը ու եթե նույնիսկ որոշի փոխել, միևնույն է` նոր գործ փնտրելու է մետրոպոլիտենի շրջանակներում:

«Առհասարակ մեր գործը թեթևացնում է այստեղ եղած միջավայրը: Բոլորը բոլորին օգնում են, կատակներ անում: Օրինակ` նկատած կլինեք շարժասանդուղքի մոտ փակցված հետախուզման մեջ գտնվող անձանց լուսանկարները: Մի անգամ մեզ մոտ հերթափահություն իրականացնող ոստիկաններից մեկը կատակով մի քանի ժամով այդտեղ էր փակցրել շարժասանդուղքի հերթապահ կնոջ լուսանկարը: Այդ կայարանում էլ լուսանկարների դիրքն այնպիսին էր, որ իրար կողքի` հերթապահն է նստած ու դրանք: Բոլորն անցնում էին ու զարմանքով նայում, թե այս կինը հետախուզվում է, ինչպե՞ս է այստեղ նստած:

Մի օր էլ մի գիրուկ կին` հենց այն պահին, երբ պիտի ցատկի շարժասանդուղքից, ուղիղ նստեց վերջին աստիճանին: Դե ես արագ անջատեցի, մոտեցա, որ բարձարցնեմ` ինքն էլ հո~ չի ծիծաղում: Այդպես մի քանի րոպե միասին ծիծաղեցինք, մինչև բարձրացավ ու շարունակեցինք բնականոն աշխատանքը»,- պատմում է Անին ու, այնուամենայնիվ, հորդորում բոլոր ուղևորներին` կանգնել շարժասանդուղքի աջ կողմում.

«Մեզ մոտ մարդիկ այդ կանոնը պահել չեն սիրում, բայց դա նախ կարևոր է մեզ համար, որ տեսնենք ուղևորների գիծն ու եթե մի բան պատահի, արագ արձագանքենք: Բացի այդ` ձախ մասի ազատ լինելու դեպքում շտապող ուղևորները կկարողանան անցնել»:

 

Որոշակի վազքից հետո բոլոր շարժասանդուղքներն անցնում են հիմնանորոգում

Շարժասանդուղքների սպասարկմամբ, անվտանգությամբ ու նորոգմամբ զբաղվում է Երևանի մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղը:

«Շարժասանդուղքը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ: ՀՀ-ում այս տեսակի օբյեկտների շահագործումը կանոնակարգված է օրենքով: Սա, կարելի է ասել, մեր սեղանի գիրքն է»,- ասում է մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանն ու ցույց տալիս օրենքը:


Սամվել Մնացականյան

Նա մետրոյում է 1984թ.-ից ու չի հիշում որևէ արտակարգ դեպք, երբ շարժասանդուղքի պատճառով քաղաքացիները լուրջ վնասվածքներ ստանային:

«Շարժասանդուղքը համարվում է էլեկտրական տրանսպորտ: Երևանի մետրոպոլիտենում օգտագործվող շարժասանդուղքները ռուսական են` արտադրված Սանկտ Պետերբուրգում: Մետրոպոլիտենի շարժասանդուղքները տարբերվում են հասարակական այլ վայրերում տեղադրվածներից, դրանք համարվում են «ծանր» ու նախատեսված են ժամում միջինում 13 հազար մարդ տեղափոխելու համար: Շարժասանդուղքն ընդհանրապես ունի իր վազքի չափը ու որոշակի վազքից հետո այն անցնում է հիմնանորոգման փուլ: Պետք է հիշենք նաև, որ եթե գնացքներն օրական տեղափոխում են, օրինակ, 80 հազար մարդ, ապա շարժասանդուղքները` 160 հազար, քանի որ մարդը իջնում և բարձրանում է դրանով»,- բացատրում է Սամվել Մնացականյանն ու մեզ ուղեկցում շարժասանդուղքի սպասարկման հատված կամ ուղևորների աչքի համար անտեսանելի` շարժասանդուղքի տակ գտնվող տարածք:


Շարժասանդուղքի տակ գտնվող հատվածը
 

«Մոխրոտիկի» չհաջողված պատմությունը

Շարժասանդուղքի տակ` հատուկ տարածքում, մեզ դիմավորում է շարժասանդուղքների հերթապահ մեքենավարն ու զեկուցում, որ իր հերթապահությունն ընթանում է բնականոն` արտակարգ դեպքեր չեն արձանագրվել:

Շարժասանդուղքների անվտանգության վրա, հիմնանորոգումներից բացի, աշխատում են ամեն օր` կատարում են յուղման աշխատանքներ, դիտարկում են արտաքին տեսքը, ստուգում ավտոմատ արգելակման համակարգերը:

Մարդկային գործոնից բացի` անվտանգության հարցը կրկնակի ապահովված է նաև տեխնիկապես: Հատուկ համակարգն արձանագրում է շարժասանդուղքի արագությունն ու եթե այն սկսում է գերազանցել նորման, տեղի է ունենում ավտոմատ արգելակում:

Աշխատակիցների խոսքով` Երևանի մետրոպոլիտենում կիրառվում է երկու արագություն ունեցող շարժասանդուղք: Որոշ կայարաններում դրա արագությունը 0,94 մ/ վրկ է, մյուսներում` 0, 74 մ/ վրկ:

Մեր այցելության պահին էլեկտրափականագործ Հայկ Դարբինյանը կատարում է շարժասանդուղքի յուղման աշխատանքներ:

«24 տարեկան եմ, մասնագիտությամբ` հանքերի նախագծող: Մետրոյում հայտնվեցի, քանի որ շատ եմ սիրում տեխնիկայի հետ աշխատանքը: Այստեղ ամեն օր մի բան սարքում ենք, հետևում ենք, յուղում ենք, ձգում ենք»,- բացատրում է Հայկը:


Հայկ Դարբինյան

«Ընդհանրապես, դուք իջնելիս երևի զգացիք` ոնց որ ուրիշ աշխարհ լինի ստեղ: Օրինակ` ինձ համար ամենահետաքրքիրը մետրոյում ամեն ինչի չափսերն էին: Մինչև այստեղ գալը չէի պատկերացնում, մտածում էի՝ փոքր մի բան կլինի: Ու նաև շատ հաճելի է ապահովության զգացումը, երբ, օրինակ, դու, հարազատներդ օգտվում եք մետրոյից, իջնում շարժասանդուղքով ու վստահ ես, որ ամեն բան ապահով է, որովհետև դու ու ընկերներդ եք դա արել»,- ասում է Հայկը:

Ամենահետաքրքիր դեպքը, որ պատահել է իր հետ աշխատանքի ընթացքում, երեք շաբաթ առաջ էր: «Մոխրոտի չհաջողված պատմություն»` այսպես է անվանում այն Հայկը:

«Վերևից զեկուցեցին, որ մի աղջկա կոշիկի կրունկ է մնացել շարժասանդուղքի մեջ: Ես ու հերթապահ մեքենավարն արագ վերև բարձրացանք: Աղջիկը պատահածը նկատել էր միայն իջնելիս ու ստիպված հանել էր կոշիկն, ինքը ցատկել շարժասանդուղքից: Դե զգուշությամբ հանեցինք ու կոշիկը վերադարձրեցինք տիրուհուն: Շնորհակալություն հայտնեց ու գնաց»,- ասում է Հայկն ու ժպտալով ավելացնում.

«Ափսոս` Մոխրոտիկի նման ռոմանտիկ պատմություն չդարձավ»: 

Նախագիծն իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան, Լուսանկարները` Լիլիան Գալստյանի

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ) 27/03/2024 14:58 Շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվի Շուռնուխում տների կառուցումը. Գնել Սանոսյան 27/03/2024 14:55 Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու. դա արեցին ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները. Սիմոնյան 27/03/2024 14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/03/2024 14:47 Քննարկվել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները

Տվյալ բաժնի վերջին նյութերը