01/12/2016 11:46
Կարեն Կարապետյան. Նախնական հաշվարկով՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԾԻԳ-երի վերաբերյալ հանձնարարական տվեց:
«ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվեց հինգ ԾԻԳ: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերը իրականացնում է 17 նմանատիպ կառույց» , - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանն առաջարկեց մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը:
«Հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ներգարվվել ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարեկրյա և միջազգային վարկային կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակը, ինպես նաև՝ դրանց պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ: Առաջարկում եմ քննարկել ու նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծածսերը՝ 1/3-ով» , -նշեց նա:
Կարեն Կարապետյանը շեշտեց՝ նախնական հաշվարկել են, որ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը:
«Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան, ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն» , - ասաց նա՝ առաջարկելով երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը: