02/12/2016 19:49
Դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 1 միլիարդ դոլար վճարել անորակ պրոթեզների համար
Դալլասի դատարանը (Տեխաս նահանգ) Johnson & Johnson ընկերությանը ու դրա կազմի մեջ մտնող DePuy Orthopaedics-ին պարտավորեցրել են 6 հայցվորի վճարել մոտ 1 միլիարդ դոլար՝ անորակ էնդոպրոթեզի համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալքով՝ Pinnacle պրոթեզները թերություն ունեն, որի մասին գնորդները տեղեկացված չեն եղել: Հայցվորների մոտ այս պրոթեզների տեղադրումից հետո լուրջ խնդիրներ են առաջացել. պրոթեզի շուրջ հյուսվածքները վնասվել են, ոսկորների էրոզիա և մի շարք այլ խնդիրներ է սկսվել, որոնք կապված են պրոթեզի սխալ դիզայնի հետ։
Ընկերության ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ համաձայն չեն դատավճռի հետ և բողոքարկելու են այն: Johnson & Johnson-ի դեմ ավելի քան 8000 հայց է ներկայացվել՝ կապված Pinnacle պրոթեզների հետ: