02/12/2016 21:28
Starbucks-ի գլխավոր տնօրենը լքում է պաշտոնը
Starbucks ցանցի գլխավոր տնօրեն Հովարդ Շուլցը հեռանում է պաշտոնից, հավանաբար, ընկերության նոր տնօրեն կդառնա Քեւին Ջոնսոնը՝ Microsoft-ի նախկին ղեկավարը, հայտնում է Gazeta.ru-ն:
2000-2008 թվականներին, երբ Շուլցը դարձյալ հեռացել էր ընկերության ղեկավարի պաշտոնից, Starbucks-ը վատագույն ֆինանսական ցուցանիշներն է արձանագրել: Վերադառնալուց հետո նա կարողացել է մի քանի նորամուծություն անել, մասնավորապես՝ բջջային վճարում և սմարթֆոնի միջոցով պատվերի կատարում, ինչը թույլ է տվել նորից ավելացնել ընկերության եկամուտները:
Շուլցի կարծիքով՝ թվային այս աշխարհում Ջոնսոնը, որպես տեխնոլոգիական ընկերության նախկին աշխատակից, կկարողանա ավելի լավ ղեկավարել Starbucks-ը: Իսկ Շուլցը կգլխավորի ընկերության տնօրենների խորհուրդը:
Ջոնսոնը, սակայն, դեռևս չի հաստատել, որ ստանձնելու է Starbucks-ի ղեկավարությունը: