02/12/2016 16:10
«Աստղ-մարդը». «Մանչեսթեր Յունայթեդի» տեսանյութը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տեսանյութ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նրան անվանելով «աստղային մարդ»:
«Մխիթարյանը մեր աստղ-մարդն էր չորեքշաբթի օրը կայացած խաղում»,-ահա այսպես են նրան նկարագրել «կարմիր սատանաների» Facebook-յան էջում:
Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (4:1) Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ ու ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: