02/12/2016 13:06
ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարացնելու օրինագիծ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին, հայտնում է ТАСС-ը:
Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաև մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ: Եթե Կոնգրեսը չերկարացներ այս լիազորությունները, ապա դրանց ժամկետը կլրանար այս տարվա դեկտեմբերի 31-ին:
Այժմ փաստաթուղթը պետք է դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Վարչակազմում ավելի վաղ հայտարարել են, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը: