02/12/2016 12:01
Զորախումբ ստեղծելով՝ ՀՀ-ն և ՌԴ-ն ֆորմալիզացնում են վաղուց ունեցած համագործակցությունը. Ալեքսանդր Մարկարով
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայ-ռուսական Միավորված զորախմբի առկայությունը համարում է երկկողմ համագործակցության ձևաչափի խորացում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նման համագործակցություն երկու երկրների միջև կար վաղուց:
«Ըստ էության՝ երկրու երկրների միջև ոչ ֆորմալ ձևով համագործակցությունը նոր չէ: Կողմերը շատ լավ հասկանում էին սա և ամենայն հավանականությամբ ունեին համատեղ գործունեության ծրագրեր: Այսինքն՝ այս կերպ կողմերի միջև եղած համագործակցությունը ֆորմալիզացվում է», - նշեց քաղաքագետը:
Դիտարկմանը, թե ի՞նչ օգուտ կարող է քաղել Հայաստանը զորախմբի առկայությունից՝ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ համագործակցությունն ինքնին ադեն իսկ դրական է. «Տվյալ պարագայում մենք պարզապես խորացնում ենք համագործակցության ձևաչափը»:
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: