02/12/2016 09:56
Անդրանիկ Մանուկյանի որդին հոր հորդորով չի դեպուտատ դառնում. «Իրավունք»
«Զանգահարեք իմ տղային, հարցրեք։ Ինձ հարցնում եք, ես ի՞նչ պետք է ասեմ», - Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն այսպես է պատասխանել իր որդու պատգամավոր դառնալու մտադրության մասին «Իրավունք»-ի հնչեցրած հարցին:
Թերթի դիտարկմանը՝ ենթադրում ենք Դուք տեղյակ եք, սատարում եք ձեր որդուն, պատասխանել է. «Իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված։ 33 տարեկան է և որոշումներ կարող է կայացնել։ Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում։ Պապայի միջնորդությամբ չէ, որ կարող է պատգամավոր դառնալ։ Հայրիկը կցանկանա, որ որդին հաջողություններ ունենա, որ գրում են հայրերը և որդիները, մեզ չի վերաբերում (նկատի ունի հոր միջնորդությամբ պատգամավոր դառնալը-խմբ.)»։
Անդրանիկ Մանուկյանը, այնուամենայնիվ, չի հերքել իր որդու պատգամավոր դառնալու մասին լուրերը: