02/12/2016 13:55
Եթե Արցախին, Հայաստանին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ. Արթուր Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Նորք–Մարաշում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Եթե Արցախին, Հայաստանին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ», - դատական նիստերիր դահլիճում պատասխանելով լրագրողների հարցին, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, հայտարարեց Արթուր Վարդանյանը:
«Իսկ իշխանությունը, եթե պատկանում է ժողովրդին, այն անհնար է բռնազավթել», - ասաց Արթուր Վարդանյանը՝ նիստերի դահլիճից հեռանալիս: