Արցախում տուն կառուցելու համար մինչև 3 000 000 դրամ անհատույց աջակցություն ստացող ամուսինների շրջանակը լայնացվել է

02/12/2016 16:30

Արցախում տուն կառուցելու համար մինչև 3 000 000 դրամ անհատույց աջակցություն ստացող ամուսինների շրջանակը լայնացվել է


Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգում՝ ռեժիմներն առավել հստակեցնելու նպատակով:

Քանի որ հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագրով հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին իրականացվում են միայն ոռոգման ցանցի բարելավման և արոտների ջրարբիացման աշխատանքներ, կառավարության որոշմամբ՝ ենթաշրջանային ծրագրի շրջանակներում համապատասխան համայնքներում կիրականացվեն նաև աղբյուրների կառուցման և վերակառուցման աշխատանքներ: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակաընթացքում գույքագրել գործող և վերականգնման ենթակա աղբյուրները՝ համապատասխան ֆինանսավորման համար:

Գործադիր մարմնի որոշմամբ՝ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները կվերապահվեն գյուղատնտեսության նախարարությանը: Սրանով ավելի արդյունավետ կիրականացվի կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն անասնաբուժության բնագավառում միասնական քաղաքականության օպտիմալ իրականացման համար:

Նիստում հաստատվել է ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը, ինչի համաձայն՝ սահմանվել են ձվի տեսակների և ձվամթերքի անվտանգությանը, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման և համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, որն ուղղված է իրացվող սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը և արտահանման խթանմանը:
Կառավարության որոշմամբ կանոնակարգվել է սպանդանոցներում սպանդի կազմակերպման գործընթացը և սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնք կլրացնեն սպանդի գործընթացի անվտանգության երաշխիքները և կապահովեն սպանդից ստացված մթերքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը և սպառողների առողջությունը: Վարչապետը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը նաև տնային պայմաններում իրականացվող մորթի նկատմամբ՝ քաղաքացիների առողջության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներից ելնելով, ինչպես նաև անասնաբուժության և բուսասանիտարիայի որոշ բնագավառների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը որոշում է ընդունել համապատասխան ստուգաթերթերում հարցերի ձևակերպումների հստակեցման մասին:
Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ կառավարության անդամների քննարկմանը ներկայացնելով ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելիս աշխատանքային և մասնագիտական ստաժում ներառվող ժամանակահատվածները հաշվառել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ 2017թ. Հունվարի 1-ի փոխարեն: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամկետների երկարաձգմամբ:

««Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է 2017 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել զբաղվածության ոլորտի բոլոր այն ծրագրերը, որոնք հետագա կիրառման համար գնահատվել են անարդյունավետ՝ մասնավորապես, փոքր ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու, այլ վայրում աշխատանքի տեղավորման, սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման, աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագրերը: Փոխարենը, աշխատաշուկայի հետազոտման արդյունքում, կմշակվեն և կներդրվեն նոր ծրագրեր:

Միաժամանակ օրինագծով առաջարկվում է գործազուրկի կարգավիճակի դադարեցման հիմքերում սահմանել նաև օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ ԼՂՀ-ում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու, գործազուրկի՝ ԼՂՀ հաշվառումից հանվելու դեպքերը:

Նիստում ուժը կորցրած է ճանաչվել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումը: Ծրագիրը 2016 թվականին պետք է փորձնական իրականացվեր Ասկերանի շրջանում, սակայն ցանկացողների բացակայության պատճառով ծրագիրը կյանքի չկոչվեց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվում են պետական աջակցության բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց իրագործման համար նախատեսված մեխանիզմները ավելի պարզ և մատչելի են:

Կարիքավորության գնահատման համակարգը ներդնելու ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը փոփոխության է ենթարկել նախկին որոշումը, քանի որ կան որոշակի խնդիրներ՝ կապված քաղաքացիների վարձատրության, շարժական և անշարժ գույքի տվյալների, քաղաքացիական կացության ակտերի, տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման մասին տեղեկություններ պարունակող համապատասխան տեղեկատվական բազաներից օգտվելու հնարավորության հետ: Տեղեկատվական բազաները հիմնականում բացակայում են կամ թերի են կամ էլ հնարավոր չէ ստանալ առցանց տվյալներ, լիարժեք հնարավոր է օգտվել միայն եկամտային հարկի անձնավորված տեղեկատվական բազայից:

Կառավարության նախկին որոշումներում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներին, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրման ընթացքում՝ ֆինանսավարկային կազմակերպության և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքված համագործակցության պայմանագրով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար նախատեսված վարկի տոկոսադրույքը չգերազանցի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը՝ ներկայիս գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխարեն: Բնակելի տուն կառուցելու համար մինչև 3 000 000 ՀՀ դրամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կստանան նաև 18-40 տարեկան ամուսիններից կազմված այն ընտանիքները, որոնցում ամուսիններից մեկն է գյուղական կամ քաղաքային բնակավայրում վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ծրագիրը շատ արդյունավետ է, և տարեցտարի ընդլայնվում է դրանից օգտվողների շրջանակը: «Տարիքային սահմանափակմանը զուգահեռ, հետագայում վերանայվելու է նաև տրամադրվող գումարի չափը, և գյուղական բնակավայրում տուն կառուցողները ավելի մեծ աջակցություն են ստանալու: Սրանով փոքր-ինչ հավասարություն կապահովվի գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև՝ բնակարանային խնդրի վերացման նպատակով պետական աջակցություն ստանալու տեսանկյունից»,- նշել է Ա. Հարությունյանը:

Նիստում՝ 2012թ. դեկտեմբերի 27-ի N 944-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ սահմանվել է ԼՂՀ որակավորումների ազգային շրջանակը, որը ներառում է տարրական աստիճանից մինչև հետբուհական կրթության մակարդակ:
Կառավարության որոշմամբ սահմանվել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը: Այն, նախորդ ցանկի համեմատությամբ, ավելի ընդլայնված է և իր մեջ ներառել է նաև ժամանակավոր անշարժունակության հիվանդության դեպքեր:

Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև կառավարության նախկին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին մի շարք որոշումներում:

Կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման, կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման, բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման և բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգերը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ

Տվյալ բաժնի վերջին նյութերը