02/12/2016 17:45
Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ 2 տոկոսը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը Էստոնիային և Լեհաստանին կոչ է արել մինչև ՀՆԱ 2 տոկոսը մեծացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին նա ասել է Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС–ը։
«Ես ուզում եմ, որ ՆԱՏՕ–ի յուրաքանչյուր անդամ հետևի ՀՆԱ 2 տոկոսի չափով համաձայնեցրած թիրախային ծախսերին։ Մեծ Բրիտանիան արդեն հետևում է այդ պլանին, ես ուզում եմ նշել, որ ՆԱՏՕ–ի առավել խոցելի անդամները, այդ թվում՝ Էստոնիան և Լեհաստանը, պետք է անեն նույն բանը»,– ասել է նա։
Ջոնսոնը համաձայնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի հետ, որ անարդարացի է, որ ՆԱՏՕ–ի մի դաշնակիցը՝ ԱՄՆ–ը, կրում է դաշինքի պաշտպանական ծախսերի 70 տոկոսը, մինչդեռ մյուս 27 երկրները դրանք իրենց միջև բաժանում են 30 տոկոսով։