02/12/2016 20:43
Գամբիայի նախագահը 22 տարի կառավարելուց հետո ընդունել է ընտրություններում իր պարտությունը
Գամբիայի նախագահ Յայա Ջամմեն, ով արդեն 22 տարի է՝ ղեկավարում է երկիրը, ընդունել է իր պարտությունը ընտրություններում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆրանս Փրեսին։
«Իսկապես, բացառիկ դեպք է, երբ մարդը, որն այդքան երկար ժամանակ կառավարել է երկիրը, ընդունում է իր պարտությունը»,- հայտնել է Գամբիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Ալի Մոմար Նջիեն նախագահի ընտրությունների արդյունքները հայտարարելուց առաջ։
51-ամյա նախագահը, որը երկիրը կառավարում է 1994-ից սկսած, մտադիր է պաշտոնապես շնորհավորել ընդդիմության թեկնածու Ադամ Բարոուին՝ ընտրություններում հաղթելու առթիվ։
Գամբիայում նախագահի ընտրությունները կայացել են դեկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով նախնական տվյալները, հայտնել էր, որ ընդդիմության թեկնածուն հավաքում է ընտրողների ձայների 44 տոկոսը, իսկ գործող նախագահը՝ 40 տոկոսը։