02/12/2016 18:39
ԵՄ. Վրաստանի համար այցագրերի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքականությունից
Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքական նկատառումներից, դա զուտ ընթացակարգային հարց է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մաին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես չեմ կարող ձեզ ժամկետ ասել, որովհետև այժմ խորհրդարանը և ԵՄ-ի խորհուրդը պետք է ավարտեն ընթակարգը: Ես խոսում եմ ընթացակարգի, այլ ոչ թե որոշման ընդունման մասին, որովհետև ես համարում եմ, որ դա քաղաքական կամքի հարց չէ, դա Վրաստանի հետ կապված հարց չէ: Դա հարց է, որը կապված է Եվրամիության ներսում այցագրային ռեժիմի գործողության կասեցման մեխանիզմի վերաբերյալ որոշման ընդունման հետ»,- լրագրողներին ասել է Մոգերինին Վրաստանի և Եվրամիության ասոցիացման խորհրդի նիստից հետո:
Դիվանագետը կարծիք է հայտնել, որ այցագրերի չեղարկումը տեղի կունենա մոտ ժամանականերս, ընդ որում նա հավելել է, որ ստույգ ամսաթիվ նշել չի կարող: