02/12/2016 16:48
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշախանությունների կողմից Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտում է, հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից պատժամիջոցների երկարացումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտում Է: Մենք այդ մասին կհայտնենք Իրանի այն կոմիտեին, որը կոչված է հետևելու գործարքի իրականացմանը»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: