02/12/2016 19:14
Իրանը, ի պատասխան պատժամիջոցների երկարացման, մտադիր է դադարեցնել ԱՄՆ-ի ապրանքների գնումը
Իրանցի խորհրդարանականներն օրինագիծ են պատրաստել Թեհրանի կողմից ամերիկյան ապրանքների գնումը արգելելու վերաբերյալ՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարացման, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Հինգշաբթի ԱՄՆ Սենատն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարացնել:
«Մեջլիսի անդամները պատրաստել են օրինագիծ, որը կարգելի ամերիկյան սպառողական որևԷ ապրանքի գնումը: Դա պատասխան է Իրանի դեմ պատժամիջոցները երկարացնելու ԱՄՆ-ի Սենատի որոշմանը»,- ասել է աղբյուրը: