02/12/2016 12:56
ՀՀ-ում ՌԴ զորախումբը դառնալու է համատեղ կառավարման ենթակա գործոն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և ՌԴ միջև միավորված զորախմբի մասին համաձայնագրի ստորագրմամբ՝ Հայաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունն ու վերահսկողությունը Հայաստանում տեղակայված ռուսական զորախմբի վրա:
«Շատ բան չի ավելացվել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների և գործող այն զորախմբի մեջ, որի հրամանատարը Անդրանիկ Մակարյանն է: Հիմքում դրված է ռազմական համագործակցության բարձրացման հարցը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:
Քաղաքագետն ընդգծեց, որ եթե չլիներ անհրաժեշտություն, ապա նման պայմանագիր չէր ստորագրվի:
«Մեկ բան պարզ է՝ ռուսական մեծ զորախումբ է գտնվում ՀՀ տարածքում, և այդ զորախումբը, ըստ էության, դառնալու է համատեղ կառավարման ենթագա գործոն», - հավելեց նա:
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:
Ստորագրությունցի հետո Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ-ին պետք է իրավական հիմք, որով հնարավոր կլինի Հայաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը ներգրավվել Հայաստանի պաշտպանությանը: