02/12/2016 12:45
Նոր նախագծով գիտությունների թեկնածուն հավասարազոր կլինի մասնագիտության դոկտորին և PhD աստիճանին. Լևոն Մկրտչյան
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն, առանձնացվում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ըստ նոր նախագծի՝ Գիտությունների թեկնածուն հավասարացվում է մասնագիտության դոկտորին և PhD աստիճանին: Երկրորդ աստիճանը կոչվում է գիտության դոկտոր, ում համար աշխարհում բոլորովին այլ չափանիշներ են՝ վաստակը, ցիտվածությունը. ինքը լինում է ոչ թե մանսագիտության դոկտոր, այլ՝ տվյալ գիտության դոկտոր», - նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև հատուկ ընդգծեց, որ անկախ բոլոր այն շահարկումների, թե «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքում լինելու է մեկ աստիճան գիտական համակարգ, իրականությանը չի համապատասխանում: