02/12/2016 17:55
Չավուշօղլուն կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է Trend-ը:
Այցի ընթացքում բանակցություններ են նախատեսվում Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկվեն բոլոր ոլորտներում հարաբերությունների հեռանկարները: Կողմերը նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանի իրավիճակի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: