02/12/2016 20:40
Չինաստանում դատարանն արդարացրել է 21 տարի առաջ մահապատժի ենթարկված տղամարդուն
Չինաստանում դատարանն անմեղ է ճանաչել տղամարդուն, որը 21 տարի առաջ կախաղան էր բարձրացվել բռնաբարության և սպանության մեղադրանքով, հայտնում է РИА Новости-ն:
Նե Շուբենը մահապատժի էր ենթարկվել 1995 թվականին՝ 21 տարեկան հասակում։
Նրան մեղադրել էին 1994թ․ օգտոստոսի 5-ին եգիպտացորենի դաշտում կնոջ բռնաբարության և սպանության մեջ։ Մեղադրյալը բողոքարկել էր դատավճիռը, որը սակայն ուժի մեջ էր մնացել, ինչից հետո երիտասարդը մահապատժի էր ենթարկվել։
Տեղի ունեցածից 10 տարի անց՝ 2005թ․ սերիական մարդասպան Վան Շուցզինը խոստովանել է, որ ինքն է կատարել վերոնշյալ հանցագործությունը։ Դատարան նրան մահապատժի է դատապարտել, սակայն տղամարդը բողոքարկել է վճիռը, որը քննում են մինչև օրս։