02/12/2016 15:15
Պերուում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ են առաջացել
Պերուի հարավում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տներ են փլուզվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է երկրի քաղպաշտպանության ազգային ինստիտուտը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Երկրաշարժի հետևանքով Լամպա նահանգում ութ տուն է փլուզվել, ևս 40-ը վնասվել է Պարատիա շրջանում: Մարդիկ անվտանգ գոտի են տեղափոխվել»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պերուում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հուլյակա քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք, մոտ 3 կմ խորությամբ: Երկրաշարժն, ինչպես հաղորդվել է, տեղական ժամանակով 17:40-ին: