02/12/2016 20:11
Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը
Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սեպնդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: