02/12/2016 18:00
Փլավը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում
Ուզբեկական և տաջիկական ավանդույթների հետ կապված փլավը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, հայտնում է Lenta.ru-ն։ Ցուցակում, մասնավորապես, հայտնվել է տաջիկական օշի փալավը։ ՅՈՒՆԵՍԿՕ–ից հայտնում են, որ այդ ասիական երկրի փլավը ընդհանուր մշակութային ժառանգության մասն է կազմում։ Օշի փալավը մինչև 200 բաղադրատոմս ունի։ Դրա պատրաստումը միավորում է հասարակության տարբեր խավերին։
ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում նաև ներառվել են ուզբեկական փլավի հետ կապված ավանդույթներն ու մշակույթը։ «Բրնձից, մսից, համեմունքներից և բանջարեղենից այս ուտեստն ընդունված է մատուցել որպես ամենօրյա կերակրատեսակ, նաև հատուկ առիթներով՝ որպես անօթևաններին օգնություն և մեռյալներին հիշատակելու օրերին»,– ասված է հայտարարության մեջ։