02/12/2016 20:36
Մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 50-ամյա Ռ.Կոստանյանին՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժը:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ձերբակալվել է ևս երկու անձ՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու կասկածանքով։