02/12/2016 12:01
Արևային էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ կարժենա 42,645 դրամ
Մինչև 1 ՄգՎտ հզորությամբ արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ կարժենա 42,645 դրամ, Aysor.am-ին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Որոշումն ընդունվել է հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք, սեփական կարիքները բավարարելու համար, կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Դրա համար ոչ միայն չի պահանջվում որևէ լիցենզիա, այլև ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։
Հանրապետությունում սպառողների համար այժմ գործում է հետևյալ սակագինը. 1 կՎտ/ժ էլէներգիայի դիմաց 46,20 դրամ ցերեկային ժամերին և 36,78 դրամ գիշերային ժամերին: