02/12/2016 19:55
Վանաձորում քաղաքացին վրաերթի է ենթարկվել ու մահացել
ՀՀ ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 19-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Վիլեն Կիրակոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ ժամը 19.30-ին Վ. Կիրակոսյանը մահացել է:
Վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: