03/12/2016 17:36
2016 թվականի սկզբից Գերմանիայում փախստականների ապաստանների վրա կատարվել է 877 հարձակում
Գերմանիայի իրավապահ մարմինները ընթացիկ տարվա հունվարից նոյեմբերի 28-ը գրանցել են փախստականների ապաստանների վրա 877 հարձակում։ Այս մասին հայտնում է քրեական գործերով դաշնային գերատեսչությունը, փոխանցում է ТАСС-ը
Դեպքերի ճնշող մեծամասնությունում չարագործներն առաջնորդվել են քսենոֆոբիական շարժառիթներով (817 հարձակում)։ Ամենից հաճախ (348 դեպք) նրանք ապաստանների շենքերին հասցրել են նյութական վնաս։ Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում գրացվել է 64 հրկիզում և 5 պայթյուն։
Ողջ անցած տարի, որին բաժին է ընկել Գերմանիայում միգրացիոն ճգնաժամի պիկը, չարագործներն իրագործել են փախտականների ապաստանների վրա 1031 հարձակում։ Ինչպես նշում է DPA գործակալությունը՝ ներկայիս վիճակագրությունը միանգամայն կարող է կրկնել անցած տարվա վիճակագրությունը։
2016 թվականին ԳԴՀէ ժամանել ապաստան փնտրող մոտ 890 հազար մարդ։ Այս տարվա հունվարից հոկտեմբերի վերջ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը ստացել է մոտ