03/12/2016 09:58
Սաքունց. Ցանկացած հիմնավորում, հղում ծառայողական կամ պաշտոնական գաղտնիքին տեղին չէ, երբ խոսքը վերաբերում է անձի առողջությանը. «Առավոտ»
«Անձի նկատմամբ պետության պատասխանատվությունն առաջին տեղում է գտնվում»,- «Առավոտի» տեղեկացմամբ՝ անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը և տեղեկություններին, թե հայկական կողմը վիրավորներ է ունեցել, հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
Նա ասել է, որ ՊՆ-ն պարտավոր է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տալ հստակ, օբյեկտիվ տեղեկատվություն.
«Առնվազն պետք է հարազատներին իրազեկի նրանց որդիների վիրավորվելու հանգամանքի մասին, քանի որ միշտ էլ կան կասկածներ, որ կարող է մարդու վիրավորվելու, առողջական խնդիրների, մահվան պատճառ դառնալ ոչ թե հակառակորդի կրակոցը, այլ՝ կանոնադրական հարաբերությունների խախտումը, այլ անձանց կողմից անձի նկատմամբ ոտնձգությունը։ Ցանկացած հիմնավորում ու ձևակերպում հղում ծառայողական կամ պաշտոնական գաղտնիքին տեղին չէ, երբ խոսքը վերաբերում է անձի առողջությանը։ Անկախ նրանից՝ դուր է գալիս դա պաշտպանական գերատեսչությանը և նախարարի օգնականներին, մենք այդ պահանջը ներկայացնելու ենք և հետամուտ լինելու»։