03/12/2016 09:49
Լֆիկի Բոգոն մի քանի աղմկոտ քրեական գործերով այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է. «Ժամանակ»
Նախօրեին ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջ ձեռք՝ Ռուբեն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի հայտնի է Լֆիկի Բոգո մականունով։ Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է վերջինս ձերբակալվել, դեռ հայտնի չէ։ Մամուլում շրջանառվում է, որ այս ձերբակալությունը կարող է կապված լինել Սամվել Ալեքսանյանի երկու նախկին աշխատակիցների՝ Մոսկվայի բնակարանում կատարված սպանության հետ։
«Ժամանակին» հայտնի է դարձել, որ Բոգոն մի քանի աղմկոտ քրեական գործերով այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է Գերմանիայում։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տարիներ շարունակ իմացել է այս մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել։ Ռուբեն Սիմոնյանը մի քանի այլ հայկական ու ռուսական անձնագրերով անարգել ճամփորդել է Սամվել Ալեքսանյանի հետ։ Նա մեծ սեփական ռեստորան և այլ վաճառատներ ունի Նորագյուղում։