03/12/2016 10:05
Անդրանիկ Մանուկյան. Եթե որդիս պատգամավոր դառնա, միանշանակ կդառնա ՀՀԿ ցուցակով. «Ժամանակ»
«Ժամանակը» զրուցել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ:
Հարցին՝ ըստ մամուլի հրապարակումների, 2017-ի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու նպատակ ունի Ձեր որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով, հնարավոր է, առաջադրվի ԲՀԿ ցուցակով: Արդեն կա՞ որոշակի պայմանավորվածություն, որևէ հստակություն այդ առումով, և Դուք Ձեր որդուն տեսնո՞ւմ եք իբրև պատգամավոր, պատասխանել է.
«Նախ պետք է նշեմ, որ իմ որդին ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն ունի: Նա բարձրագույն կրթություն ստացած, գրագետ, կայացած անձնավորություն է, տիրապետում է հինգ լեզվի: Ինքս գտնում եմ, որ մեր տեղը պետք է զիջենք երիտասարդ, գրագետ կադրերի, նրանք կկարողանան ավելի լավ որոշումներ կայացնել մեր երկրի զարգացման համար:
Ինչ վերաբերում է իմ տղայի պատգամավոր դառնալուն. իհարկե, ես՝ որպես հայր, կցանկանամ, որ իմ որդին դառնա պատգամավոր, լավ գիտեմ՝ շատ էներգիա ունի, զարգացած է, լավ պատկերացնում է քաղաքական դաշտը, ներկայիս իրավիճակը: Եթե պատգամավոր դառնա, միանշանակ կդառնա ՀՀԿ ցուցակով, ավելի ճիշտ՝ ոչ թե ցուցակով, այլ ռեյտինգային քվեարկությամբ: Ես 10 տարի եղել եմ պատգամավոր Հրազդանից՝ սկսած 1990թ-ից մինչև 2000թ-ը: Եվ միշտ կանգնած եմ եղել իմ ընտրողների կողքին: Ամռանը, երբ Երևանում էի, Հրազդանի տարբեր համայնքներից մարդիկ եկել, դիմում էին, մենք գիտենք, որ դուք դեսպան եք, չեք կարող առաջադրվել, եթե հնարավոր է, Դավիթն առաջադրվի պատգամավորության թեկնածու, քանի որ նրան շատ լավ են ճանաչում: Իհարկե, ես շատ կցանկանամ, բայց դեռ որոշում չի կայացվել, եթե կայացվի, իհարկե, իմ ցանկությունը այն կլինի, որ իմ որդին դառնա պատգամավոր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։