03/12/2016 09:33
Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է հայտնվել Ազգային ժողովում. «Փաստ»
Խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) մտադիր է կրկին զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ և հայտնվել Ազգային ժողովում:
«Փաստի» տեղեկություններով` նա ինտենսիվ բանակցությունների մեջ է տարբեր քաղաքական ուժերի ու բևեռների հետ և նախընտրում է ընտրություններին մասնակցել որևէ դաշինքի ցուցակով, քան՝ ստեղծել սեփական քաղաքական միավորը կամ ֆինանսավորել ավանդական քաղաքական գործընկերներին:
Ըստ մեր աղբյուրի` Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» և այլ ընդդիմադիր կուսակցություններում գործող իր համակիրներին ակնարկել է, որ առաջիկայում, հնարավոր է, ընդգրկվի այլ ֆորմատում և իրադարձությունների նման զարգացման դեպքում պետք է պատրաստ լինեն նոր թիմի ձևավորմանը: