03/12/2016 12:04
ԱՄՆ Կոնգրեսը «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարի համար 4.3 միլիարդ դոլար է հատկացրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ինչպես և ակնկալվում էր, հավանության է արժանացրել «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարի համար 4.3 միլիարդ դոլար հատկացնելը։ Այդ միջոցն ընդգրկվել է պաշտպանության մասին օրինագծում, հայտնում է РИА Новости-ն:
Ծախսերի տվյալ հոդվածը փետրվարին առաջարկել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Առաջարկվել էր գումարն ուղղել քաղաքական, տնտեսական ու հանրային դիվանագիտությանը, ինչպես նաև ռազմական աջակցությանը։
Նշված գումարից 3.4 միլիարդ դոլարը պլանավորվել է ուղղել պաշտպանության նախարարության այն նախաձեռնությանը, որն ուղղված է եվրոպական դաշնակիցների անվտանգության երաշխիքներին։