03/12/2016 18:05
Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր մարդ է. վարչապետ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե հավատում է արդյոք հեքիաթներին, պատասխանեց դրական:
«Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր մարդ է: Հիմա՝ այս պահին, շատ եմ հավատում հեքիաթներին», - նշեց Կ.Կարապետյանը:
Սակայն հավելեց, որ առօրյայում հեքիաթներով չի առաջնորդվում: