03/12/2016 18:14
Ասադի բանակը նոր հաջողության է հասել Հալեպում
Սիրիական կառավարական զորքերը շարունակում են հարձակումը զինված ընդդիմության դիրքերի վրա։ Կառավարական զորքերը վերահսկողություն են սահմանել Հալեպի Թարիք ալ-Բաբ շրջանի նկատմամբ, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ին:
Առաջխաղացման ընթացքում սիրիացի զինվորականներին նաև հաջողվել է ազատագրել ճանապարհը, որը միացնում է Հալեպի արևմտյան շրջանները քաղաքի օդանավակայանի հետ։