03/12/2016 12:43
14 անշարժ գույք, 120 միլիոն ՀՀ դրամ, NISSAN ALTIMA ավտոմեքենա. Արմեն Ամիրյանի հայտարարագիրը
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված է՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (2016 թ. սեպտեմբերի 27) Արմեն Ամիրյանի դրամական միջոցները կազմում են 12 մլն ՀՀ դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար:
Արմեն Ամիրյանի հետ փոխկապակցված անձի՝ կնոջ ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են, վերջինիս զբաղեցրած պաշտոնի մասին տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանի հանձնած փոխառությունները կազմում են 120 միլիոն ՀՀ դրամ:
Մշակույթի նախարարը շարժական գույք բաժնում հայտարարագրել է NISSAN ALTIMA 2.5 ավտոմեքենա:
Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. սեպտեմբերի 27) ստացված եկամուտները կազմում են՝ աշխատանքի վարձատրության դիմաց՝ շուրջ 3 մլն ՀՀ դրամ, վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում՝ 526 հազար ՀՀ դրամ և 135 հազար ԱՄՆ դոլար:
Արմեն Ամիրյանը 14 անշարժ գույք է հայտարարագրել. 7 հողամաս, անհատական բնակելի 5 տուն, հասարակական նշանակության 2 շինություն: