03/12/2016 15:41
Հազարավոր քաղաքացիներ պահանջում են Գագիկ Ծառուկյանից միայնակ չթողնել ժողովրդին
Ավելի քան հինգ հազար քաղաքացիներ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի տան մոտ և պահանջում են, որ նա ժողովրդին միայնակ չթողնի և վերադառնա քաղաքականություն:
Գագիկ Ծառուկյանի տան մոտ են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ժողովուրդը վանկարկում է «Ծառուկյան, վերադարձի՛ր, Ծառուկյան, վերադարձի՛ր», ինչին Գ. Ծառուկյանը պատասխանեց, որ մեկ-երկու օրերի ընթացքում ժողովրդի հարցին կպատասխանի: