03/12/2016 19:44
Դանիայի իշխանությունները հետ են կանչում ԻՊ դեմ գործողություններին մասնակցող ինքնաթիռները
Դանիայի կառավարությունը, համաձայն ավելի վաղ ընդունած որոշումների, դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ը հայտնել էին, որ Դանիան մտադիր է հետ կանչել յոթ F-16 տեսակի կործանիչները, որոնք Իրաքում և Սիրիայում մասնակցում են ԻՊ-ի դեմ գործողության՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով, որոնց պատճառով զոհվել էին սիրիացի մարտիկներ: