03/12/2016 12:17
Թրամփի կողմնակիցներն արգելափակում են ձայների վերահաշվարկը
Ամերիկյան Միչիգան նահանգի գլխավոր դատախազ Բիլ Շուետը դատական հայց է ներկայացրել, որը կոչված է արգելափակելու ընտրողների ձայների վերահաշվարկի փորձերը։ Նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններին «Կանաչների» կուսակցությունից մասնակցած թեկնածու Ջիլ Ստայնը պահանջել է ձայների վերահաշվարկ Միչիգան, Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգներում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ նահանգներում հաղթել է Դոնալդ Թրամփը՝ չնայած գրեթե բոլոր հարցումներով ակնկալվում էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակը։
Հանրապետական Շուետը հայտարարել է, որ ձայների վերհաշվակը չափազանց թանկ և իմաստ չունեցող ընթացակարգ է։
Ստայնը Շուետի հայտարարությունն անվանել է երկրում ժողովրդավարության խարխլման փորձ։
Փորձագետները կարծում են, որ ձայների վերահաշվարկը հազիվ թե փոխի ընտրությունների արդյունքը, համաձայն որի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը։