03/12/2016 13:03
Իսրայելի ԱԳՆ. Սիրիայում կարգավորումը պահանջում է Ասադի հրաժարականը
Սիրիայում հակամարտության կարգավորումը պահանջում է քաղաքական բեմահարթակից նախագահ Բաշար Ասադի հեռացում։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի ատգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտնում Բրուքինգսի ինստիտուտում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք պետք է տեղը դնենք Ասադին, տեղը դնենք իրանցիներին»,-կարծում է Լիբերմանը։
Բացի այդ, նա կոչ է արել ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփին չհրաժարվել Մերձավոր Արևելքում խնդիրների լուծումից։