03/12/2016 11:57
Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին
Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին բանաձևի ընդունումը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես անվստահություն առ՝ Միացյալ Նահանգներ, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Նախօրեին ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին բանաձևը:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քերբին հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ նախագահ Օբաման կստորագրի Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու մասին օրենքը:
Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին օրերս չինական «Ֆոնիքս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը, մասնավորապես ասել էր.
«Ներկայում Դոնալդ Թրամփի վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենք, քանի որ նախընտրական քարոզչության ժամանակ նա մի շարք հարցեր է բարձրացրել, որոնք նախագահության շրջանում այլ մեկնաբանություն կունենան: Հետևաբար, մենք նրան ոչ բացասաբար են վերաբերում, ոչ էլ դրական: Մենք պետք է տեսնենք, թե գործնականում ինչ քայլեր է կատարում»: