03/12/2016 11:19
Լավրովն ու Քերրին Հռոմում քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը, որոնք տուժել են Օբամայի վարչակազմի գործողությունների հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի կայքին։
Հանդիպումն անցել է Հռոմում՝ Միջերկրածովյան խնդրով միջազգային համաժողովի շրջանակում։
«Քննարկվել են Սիրիայում հակամարտության կարգավորման հեռանկարները։ Սերգեյ Լավրովը կրկին նշել է, որ առանցքային պայման է հանդիսանում վճռորոշ պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ, հաստատել հանձնառությունը քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում։ Անդրադարձ է արվել երկկողմ բանակցային հարաբերությունների որոշ հարցերի, որոնք լրջորեն տուժել են Բարաք Օբամայի վարչակազմի առճակատումային գործողություններից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրադրությունն Իրաքում, Լիբիայում և Եմենում։