03/12/2016 16:00
ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել
Դեկտեմբերի 3-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, համապատասխան պաշտոնատար անձինք, բանակի հրամանատարի կողմից ստացել են ցուցումներ և հանձնարարականներ: